Սյունիքի համայնքապետերը վարկ են վերցնում՝ մարզպետարանի պարտքերը տալու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի` մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձևակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը:
Իսկ խնդիրը պարզեցինք` կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, և ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]