Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի ջերմաչափը ջարդվել է և սնդիկը թափվել է գետնին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները կատարել են հատակի լվացման աշխատանքներ:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24/1 շենքի բնակարաններից մեկ վատառողջ քաղաքացուն ավտոմեքենայից իր բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներրը Կ. Օ.-ին (ծնված 1940 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.24-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1936 թ. ծնված Ռ. Պ.-ին, ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1991 թ. ծնված Գ. Ու.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վերելակային ծառայության աշխատակցի և փրկարարների համատեղ ուժերով քաղաքացին դուրս է բերվել վերելակից:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1946 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: