Շախմատի 4-րդ կարգի որակավորման մրցաշարն ավարտվեց. հաղթանակի համար պայքարում էին 5-11 տարեկան 26 շախմատիստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 14-ին մեկնարկած շախմատի չորրորդ կարգի որակավորման մրցաշարն այսօր ավարտվեց:
Որակավարման փուլում հաղթանակի համար պայքարում էին 5-11 տարեկան 26 շախմատիստներ: Չորրորդ կարգի առաջին նորման լրացրեց Ռուբեն Ալեքսանյանը, իսկ Կարեն Եղիազարյանին, Խաչիկ Գևոնյանին, Ալեքս Աղաբեկյանին, Արսեն Վլասովին շնորհվեց 4-րդ մարզական կարգ:
Աղջիկների մրցապայքարը թեժ էր, սակայն նրանց չհաջողվեց ո՛չ մարզական կարգ և ո՛չ էլ որակավորման կարգի նորմա լրացնել, այնուամենայնիվ, մրցաշարային աղյուսակում Էռնա Բալասանյանը երրորդն է, Հասմիկ Հարությունյանը՝ երկրորդը: Աղջիկների մրցապայքարի հաղթողը Լուսինե Ղարագյոզյանն է:
Որակավորման հաջորդ փուլի մրցաշարը նախանշված է դեկտեմբերին:
[b]«Նարվա» շախմատի դպրոցի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին[/b]