Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիայի կարգապահական կոմիտեն վերջնական որոշում կայացրեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի որակազրկման վերաբերյալ:
Նեյմարը որակազրկվեց 4 խաղով, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի 2015թ. Ամերիկայի Գավաթի խաղարկության մնացած հանդիպումները, եթե Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան չբողոքարկի կոմիտեի որոշումը և այն չվերանայվի:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի հետ խաղից (0:1) հետո Նեյմարը գնդակով հարվածեց մրցակցի ֆուտբոլիստներից Պաբլո Արմերոյին, այնուհետև երկու թիմերի խաղացողների միջև ընդհարում հրահրեց, որի արդյունքներով մրցավարը հեռացրեց բրազիլացուն և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կառլոս Բակային: