2474 դիտում
16:47 22-11-2016
Բուխարեստում տեղի է ունեցել Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչության կողմից տպագրվել է գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը` Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ, որը նոյեմբերի 18-ին ներկայացվեց Ռումինիայի ամենամեծ «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառին: Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու նրա հետևանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Ռումինիայում պապական պատվիրակ գերապայծառ Միգուել Մաուրի Բուենդիան:
Գրքում առաջին անգամ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվներից հանված նյութեր, իսկ որպես բնաբան զետեղված է Ֆրանցիսկոս պապի՝ հայ նահատակների վերաբերյալ 2014թ. մայիս 8-ին հնչեցրած խոսքերը:
Նոյեմբերի 20-ին «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում ներկայացվել է նաև Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» նոր վեպը: Հեղինակի խոսքով, այն «ռումինացիների ինքնության մատյանն է»՝ այնպես, ինչպես «Շշուկների մատյանը»՝ հայերի համար:
Նմանատիպ նյութեր
708 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
Այս բաժնից
607 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են