6752 դիտում
18:05 21-11-2016
ՀԵԱԽ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ
Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նոյեմբերի 17-20-ը Վարնայում կայացած Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) գլխավոր ասամբլեայում ընտրվել է YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ:
Վարնայում կայացած ծրագրին մասնակցել է նաև ՀԵԱԽ ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:
Եվրոպական երիտասարդական ֆորումը երիտասարդական կազմակերպությունների առավել մեծ հարթակ է Եվրոպայում: Այն աջակցում է երիտասարդներին հասարակական բոլոր գործընթացներին ակտիվորեն մասնակցելու հարցում: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը 2002 թ.-ից հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և մասնակցում է կառույցի կազմակերպած բոլոր ծրագրերին և ասամբլեաներին:
Նշենք, որ Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի կազմում ընտրվել է 3 անդամ, որոնցից մեկն էլ հետագայում կընտրվի որպես հանձնաժողովի նախագահ:
Վարնայում կայացած հավաքի շրջանակներում ընտրվել է նաև YFJ խորհրդի նոր կազմը, ընդունվել է բանաձև ԵՄ երիտասարդական ռազմավարության վերաբերյալ, քվեարկություններ են անցկացվել անդամակցության հայտերի և կառույցի հետագա քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի շուրջ, կազմվել են YFJ 2017-2019 թթ. աշխատանքային պլանն ու օրակարգը, հաստատվել է 2017թ.-ի բյուջեն: Որոշում է կայացվել անդամակցության հայտերի աշխատանքներով զբաղվող խորհրդատվական մարմնի ստեղծման վերաբերյալ:
YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նորընտիր անդամ, ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նշել է, որ այս հաջողությունը ոչ միայն իրենն է և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդինը, այլ ողջ հայ երիտասարդությանը, քանի որ այս ձեռքբերումը նոր հնարավորություններ կստեղծի հայ երիտասարդների համար միջազգային ամենաբարձր հարթակներում իրենց ձայնը բարձրացնելու և միջազգային խոշորագույն կառույցների հետ համագործակցության նոր ուղիներ մշակելու համար:
[b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
19:11 01-12-2015
Մադրիդում կայացավ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ
2972 դիտում
16:19 26-04-2017
ՀԵԱԽ մասնակցությամբ Բրյուսելում կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի հավաքը
1098 դիտում
14:47 31-10-2015
ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը
Այս բաժնից
559 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1147 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը