3777 դիտում
19:00 27-01-2015
20 տարի իրար ճանաչած նախկին ընկերուհիների՝ դատարան հասած գործն ավարտվեց 50 հազար դրամ տուգանքով
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 47-ամյա Վեներա Գազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով, որ Ջուլիետա Նալբանդյանը իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել, Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փող 1-ին տան դիմաց հանդիպել և անձնական հարցեր պարզելու նպատակով վիճաբանել է նրա հետ. հարվածել է վերջինիս:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Վեներա Գազարյանը շուրջ 20 տարի ճանաչել է տուժող Զուլետա Նալբանդյանին և նրա հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ։ Մոտ 6 տարի առաջ կենցաղային հարցերի շուրջ վերջիններս վիճել են, որից հետո նրանց կապը խզվել է։ 2014թ. դեկտեմբերի 9-ին Վեներա Գազարյանը հանդիպել է գործով չպարզված անձին և խոսակցության ժամանակ վերջինս Վ.Գազարյանին պատմել է, որ Ջ.Նալբանդյանն իրեն ասել է, թե իբր Վ.Գազարյանն իր ընկերներին պատուհանից է ներս ընդունում ու ճանապարհում։
Իր հասցեին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու կապակցաթյամբ պարզաբանումներ կատարելու նպատակով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց Վ.Գազարյանը հանդիպել է Ջ. Նալբանդյանին և նրա ամուսնուն՝ Հրաչյա Եգանյանին եւ տեղի է ունցել ծեծկռտուքը:
Քննելով գործը՝ դատարանը վճռել է Վեներա Գազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 117 հոդվածով և դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով։
Նմանատիպ նյութեր
2356 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»