211652_close_icon

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

views-count3188 դիտում article-date 17:51 20-11-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Կապան-Գորիս ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-30 կմ-ի հատվածում՝ թույլ ձյուն և մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր