3946 դիտում
14:43 19-11-2016
Էրդողանին վշտացրել է Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը. նա հիասթափված է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ, ինչպես նաև իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային չարտահանձնելով։
CBS News-ին տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայի քաղաքացիական պատերազմը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ստեղծել է իրական սպառնալիք՝ Թուրքիայի հրավային հատվածի համար և խանգարել պաշտպանել իր սահմանները, ինչպես նաև հանգեցրել նրան, որ երկրում ավելի քան 3 մլն սիրիացի փախստական կա։
Էրդողանը հավելել է, որ խնդիրների մասին խոսել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու փոխնախագահ Ջո Բայդենի հետ, «սակայն նրանք չեն կարողացել լուրջ մոտեցում ցուցաբերել այդ հարցերին, ինչը շատ է վշտացրել իրեն՝ Էրդողանին»։
«Ես կստեի, եթե ասեի, որ հիասթափված չեմ. Ես հիասթափված եմ»,-հավելել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ նյութեր
7620 դիտում
09:50 26-10-2017
Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեծ համաձայնությունը» վշտացրել է որոշ շրջանակների. «Ժամանակ»
6586 դիտում
13:22 17-08-2017
Արցախի ԱԺ գրադարանում քննարկվել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը