Էդգար Առաքելյան. Թուրք-ազերիական ահաբեկչական կոալիցիան ամենևին մտադիր չէ հրադադար հաստատել
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ կարծում, որ հայկական կողմը լուրջ հույսեր է կապել հումանիտար հրադադարի հաստատման հետ և հավատացել է դրան։
Սա ՌԴ նախագահի առաջարկին ընդառաջ գնալու ժեստ էր հայկական կողմի համար և միջազգային հանրությանը ևս մեկ և, կարծում եմ, վերջին անգամ ցույց տալն է, որ թուրք-ազերիական ահաբեկչական կոալիցիան ամենևին մտադիր չէ հրադադար հաստատել, չնայած նախաձեռնողը Վլադիմիր Պուտինն էր»։