Սաուդյան Արաբիան Եմենում 5 օրյա հրադադար է հայտարարել
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում 5 օրյա հրադադար է հայտարարել: Դա արվել է, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները ջուր և սննդամթերք մատակարարեն երկրի բնակիչներին:
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ կարձագանքեն հրադադարի ցանկացած խախտման:
ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության 6 շաբաթվա ընթացքում ռմբակոծությունների և զինված բախումների հետևանքով զոհվել է մոտ 1500, վիրավորվել` 6000 մարդ: