211652_close_icon

Առաջարկվում է տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների

views-count16135 դիտում article-date 19:12 18-11-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։ Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգի նախագծի շուրջ քննարկումներից հետո աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը. 1)Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման: 2)Տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով: 3)Սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ: Մարդատար - տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ ՀԿ-ների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ: Մինչ այդ նախարարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը և խմբի քննարկմանը կներկայացնի ոլորտի հետագա կարգավորմանն ուղղված իր քաղաքականությունը: Նոր պայմաններն ու պահանջները վերաբերում են ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաշվածության սահմանափակում սահմանելուն, դեղին հիմնագույնի համարանիշները վերականգնելուն, մարդատար - տաքսի ծառայությունների մատուցման ձևից անկախ (առցանց (օնլայն) կամ դասական ձևով) գործունեության հավասար պայմաններ սահմանելուն։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր