4232 դիտում
14:09 18-11-2016
Պատգամավոր Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը կփոխանցի հատուցման հիմնադրամին
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա: Հիմնադրամին միանվագ կփոխանցվի նաև Կ.Կարապետյանի՝ նախորդ մի քանի ամիսներին չստացված և կուտակված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը:
Ինչպես մեր բոլոր հայրենակիցների, այնպես էլ Կարեն Կարապետյանի ցանկությունն է, որ կարճ ժամանակ անց նշյալ հիմնադրամի անհրաժեշտությունը չլինի, սակայն քանի դեռ մեր ապրում ենք մեզ պարտադրված պատերազմական վիճակում, հայրենիքի սահմանների պաշտպանության համար կյանքն ու առողջությունը վտանգած զինծառայողների ընտանիքների հոգածությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը:
Այնպես որ, բացի աշխատավարձի՝ Հիմնադրամին փոխանցումից , ինչպես անցած տարիներին, այսուհետ ևս, անհրաժեշտության պարագայում, ըստ հնարավորությունների, կլինեն նաև այլ աջակցություններ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից։
Նմանատիպ նյութեր
5427 դիտում
23:51 14-11-2020
Վարուժան Ավետիքյան. Կյանքիս նպատակն է գտնել 1 մլն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի հիմնադրամին
3445 դիտում
11:50 09-12-2020
«Հայաստան» հիմնադրամը 1 միլիոն հարյուր հազար դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին
Այս բաժնից
526 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1066 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
547 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում