Հայաստանի քրեակատարողան հիմնարկների 1 ցմահ դատապարտյալ և 2 կալանավոր հացադուլ է հայտարարել
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին հացադուլավորների թիվը երեքն է:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ նրանց անունները չի կարող նշել, բայց հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը ցմահ ազատազրկվածներից է, իսկ մյուս երկուսը կալանավորներ են, ովքեր դժգոհում են իրենց քրեական գործից:
Միաժամանակ ավելացրեց, որ նրանց առողջական վիճակը նորմալ է եւ նրանց հետ սոցաշխատողների եւ հոգեբանների կողմից աշխատանք է տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: