211652_close_icon
views-count653 դիտում article-date 18:51 17-11-2016

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ: Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` ՀՀ Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր