211652_close_icon
views-count2425 դիտում article-date 18:14 17-11-2016

Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ: Կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտագությանը պաշտաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ Ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել: Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է.  hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին,  գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության,  դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել,  հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին,  մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին,  ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով: Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում- բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Իշխան Կարապետյանն առաջարկել է սերտացնել համագործակցությունը Ծառայության մասնագիտացված՝ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների և մարզային կենտրոնների միջև, հանդիպումները մարզային կենտրոնների ղեկավարների հետ դարձնել պարբերական: «Մեր առաջնահերթ խնդիրն է լինելու երաշխավորել, որ արտադրվող սննդամթերքն անվտանգ լինի, բացառել իրացման ցանցում հնարավոր խախտումները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ամենօրյա հետևողական աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացառումը»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Միաժամանակ ընդգծել է, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլոր տնտեսավարողների համար:

Նմանատիպ նյութեր