Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Լոս Անջելեսում մեկնարկեց հեղինակավոր հերթական ավտոշոուն, որի շրջանակներում կայացել է նոր սերնդի Mazda CX-5 ամենագնացի պրեմիերան:
Նոր մոդելը փոփոխությունների է ենթարկվել և արտաքինից տարբերվում է նախորդ մոդելից նոր ռադիատորային ճաղավանդակով, լուսարձակներով և բամպերով:
Մեքենայի սրահում նոր ղեկ է տեղադրվել, ինչպես նաև 7 դյույմանոց մոնիտոր և ժամանակակից մուլտիմեդիա համակարգ: Նոր մոդելը հագեցած է նաև վարորդին օգնություն տրամադրող i-ActiveSense համակարգով, որը «ճանաչում է» ճանապարհային նշանները:
Նոր սերդնի Mazda CX-5-ը հագեցած է նաև նոր՝ G-Vectoring Control (GVC) համակարգով, որը օգնում է վարորդին՝ կառավարել մեքենան շրջադարձի պահին:
2,2 լ ծավալով V6 շարժիչով նոր ամենագնացը առաջինը վաճառքում կհայտնվի փետրվարին՝ Ճապոնիայում: