Դիլիջանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60 - 80մ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
[color=#CC0000]
Արագածոտնի մարզի Արագածի, Սյունիքի մարզի Գորիսի, Տավուշի մարզի Դիլիջանի ու Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60 - 80մ:[/color]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]