2521 դիտում
20:36 16-11-2016
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118- Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով.
Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում,
Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում,
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգերի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի դեկտեմբերի 15-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
11:15 03-02-2014
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
1322 դիտում
14:45 02-04-2015
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
2659 դիտում
20:40 06-02-2018
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ