211652_close_icon
views-count1247 դիտում article-date 14:45 02-04-2015

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին›› կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի. • Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում, • Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ, • Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում, • Ցեղասպանություն և մշակույթ, • Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ, • Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսկան էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները, • ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում, • Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում, • Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ, • Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում, • Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում, • Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում, • Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն: Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը` ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2101&lang=am

Նմանատիպ նյութեր