211652_close_icon
views-count1436 դիտում article-date 11:15 03-02-2014

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի. -Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում, -Հայոց ազգային հիմնախնդիրները իբրև հայության համախմբման և ՀՀ ազգային անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոն, -ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերում համաշխարհային կարծիքի հայանպաստ ձևավորման աջակցության ծրագրերի մշակում, hայկական լոբբինգի քարտեզի ձևավորում, -Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում, -Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում, -Ցեղասպանություն ապրած ազգեր. ինչպիսին պետք է լինի նրանց դերը մարդկության պատմության մեջ (համագործակցության ձևեր), -Ցեղասպանություն և մշակույթ, -Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում, -Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ, -Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ, -Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում, -Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում, -Ծխելու դեմ պայքարի գործողությունների համատեքստում կրթական ծրագրերի մշակում՝ պետական լիազոր մարմինների ներգրավմամբ, -Ծխելու դեմ պայքարի ոլորտում հասարակական սեկտորի կարողությունների զարգացում, -Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում, -Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում, -Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում, -Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում, -Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական: Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը: Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 4-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Նմանատիպ նյութեր