211652_close_icon
views-count9782 դիտում article-date 12:51 16-11-2016

ԱԱ-2018. Արգենտինան Մեսիի հանճարեղ խաղի շնորհիվ հաղթեց Կոլումբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում կայացան 12-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Կոլումբիային: Մի քանի անհաջող խաղերից հետո արգենտինացիները իրենց բավական ծանր վիճակի մեջ էին դրել և այլևս նահանջելու տեղ չունեին: Այս անգամ Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց ահեղ մրցակցին: Ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Լիոնել Մեսին, որն այս հաղթանակի ճարտարապետն էր: Նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո արգենտինացիները վաստակեցին 16 միավոր և շրջանցելով Կուլումբիային, բարձրացան 5-րդ տեղ, որը աշխարհի առաջնության ուղեգրի հնարավորություն է տալիս: Մեկ այլ սկզբունքային մրցավեճում Չիլիի հավաքականը կամային հաղթանակ տարավ ուրուգվայցիների նկատմամբ: Իսկ առաջատարը Բրազիլիան է` 27 միավոր: 2-րդ Ուրուգվայն է` 23 միավոր, Էկվադորն ու Չիլին ունեն 20-ական միավոր, [b]ԱԱ-2018, Ընտրական փուլ, 12-րդ տուր [/b] Արգենտինա – Կոլումբիա՝ 3:0 Լիոնել Մեսի, 10, Լուկաս Պրատո, 23, Անխել Դի Մարիա, 84 Պերու – Բրազիլիա՝ 0:2 Գաբրիել Ժեզուս, 58, Ռենատո Աուգուստո, 79 Չիլի – Ուրուգվայ՝ 3:1 Էդուարդո Վարգաս, 45, Ալեքսիս Սանչես, 60, 76 – Էդինսոն Կավանի, 17
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր