2833 դիտում
13:50 16-11-2016
Պուտինին պետք չէ հավատալ. սենատոր Ջոն Մաքքեյն
Ամերիկացի սենատոր, Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախգահ Ջոն Մաքքեյնը հայտարարություն է տարածել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավատալ չի կարելի։ Հայտարարությունը տեղադրվել է Ջ. Մաքքեյնի [url=http://www.mccain.senate.gov/public/index.cfm/press-releases?ID=149CA4EF-C494-4824-88D4-D0DBA7820980]կայքում[/url]։
Նրանում, մասնավորապես, ասվում է. «Վլադիմիր Պուտինը վերամիավորվել է սիրիական ժողովրդի դեմ բարբարոս պատերազմին՝ մեծամասշտաբ օդային և հրթիռային հարվածներ հասցնելով Հոմսին ու Իդլիբին։ Շուտով կարող է ևս մեկ դաժան հարձակում տեղի ունենալ Հալեպի վրա։ ԱՄՆ-ի նախագահական անցման փուլի հետ Վլադիմիր Պուտինը վերջերս ասաց, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մենք պետք է այդ հայտարարություններին վստահենք այնպես, ինչպես մյուս այլ հայտարարություններին, որոնք արվել են ՊԵԿ-ի նախկին գործակալի կողմից, ով թաղել է իր երկիրը բռնապետության մեջ, սպանում է իր քաղաքական հակառակորդներին, ավերում իր հարևաններին, սպառնում Ամերիկայի դաշնակիցներին և փորձ անում խաթարել Ամերիկայի ընտրությունները»։
Նա հավելել է, որ Օբամայի ադմինիստրացիայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկելու վերջին փորձն ավարտվեց Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմամբ և Մերձավոր Արևելքում ռազմական միջամտությամբ։
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
16:20 20-11-2014
Մենք ոչինչ չունենք պատասխանելու Պուտինին. Ջոն Մաքքեյն
2287 դիտում
19:08 14-11-2014
Օբաման պետք է պատասխան տա անմեղ ուկրաինացիների մահվան համար. Ջոն Մաքքեյն
1158 դիտում
11:15 04-12-2014
ԱՄՆ-ն մինչև 2020 թ-ը կսկսի գազ մատակարարել Եվրոպային. Ջոն Մաքքեյն
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները