Կոնտեն «Չելսիի» համար փորձում է ամեն գնով ձեռք բերել 19-ամյա գվինեացուն
«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարային: 19-ամյա գվինեացուն թիմի շարքերում տեսնելու հարցում խիստ շահագրգռված է մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Կոնտեն արդեն հանդիպել է «Նապոլիի» ներկայացուցիչների հետ, որոնք տաղանդավոր աֆրիկացու համար պահանջում են մոտ 50 մլն եվրո: Այժմ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է գործարքն իրականացնել ձմռանը:
«Նապոլին» Դիավարային 15 մլն եվրոյով ձեռք էր բերել «Բոլոնիայից» այս ամռանը և չի ցանկանում նրան բաց թողնել մինչև մրցաշրջանի ավարտը: