211652_close_icon

Մոսկվայի թատրոններից մեկում հայտնի դերասանը մահացել է բեմում՝ հանդիսատեսի առաջ խոնարհվելուց հետո

views-count6754 դիտում article-date 10:12 13-11-2016
Մոսկվայի Տվերսկոյ ակադեմիկական դրամատիկական թատրոնում երեկոյան ներկայացումից հետո մահացել է հայտնի դերասան Բորիս Լիֆանովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դերասանը մահացել է բեմում՝ հանդիսատեսի առաջ խոնահրվելուց հետո: Թատրոնի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ հաանդիսատեսը ներկայացումից հետո երկար ժամանակ բուռն ծափահարություններով բաց չէր թողնում դերասաներին, իսկ հերթական անգամ խոնարհվելուց հետո Բ. Լիֆանովը ընկել է և չի բարձրացել: Դերասանը 59 տարեկան էր: Նա թատրոնում մեծ թվով դերեր է խաղացել, ինչպես նաև նկարահանվել է բազմաթիվ սերիալներում:

Նմանատիպ նյութեր