Մահացել է Ամերիկացի հայտնի դերասանը
86 տարեկանում մահացել է Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Գարները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը նրա մարմինը շտապ օգնության աշխատակիցները գտել են այսօր՝ հուլսի 20-ի առավոտյան: Ներկայում մահվան պատճառները և հանգամանքները չեն հաղորդվում:
Ջեյմս Գարները «Ոսկե Գլոբուս»-ի եռակի մրցանակակիր էր: 2005 թվականին նրան շնորհվել էր կինոդերասանի ամենաբարձր պարգևը՝ «ամբողջ կյանքի ձեռքբերման համար»: