211652_close_icon
views-count8760 դիտում article-date 22:40 11-11-2016

Հայտնի են ամենահաճախ առևանգվող ավտոմեքենաները Մոսկվայում

Մոսկվայի ապահովագրական ընկերությունները ներկայացրել են մայրաքաղաքի ամենահաճախ առևանգվող մեքենաների վարկանիշային աղյուսակը: Ըստ Autonews-ի տեղեկությունների՝ վիճակագրական տվյալնեը հիմնված են 5 խոշոր ապահովագրական ընկերությունների տվյալների վրա: Այսպես, 2016թ.-ին Մոսկվայում ամենահաճախ առևանգվող մեքենան է ճանաչվել Toyota Camry-ն: Թոփ 10-նյակում են նաև Toyota Land Cruiser 200-ն ու Land Cruiser Prado ամենագնացները, Lexus LX –ն ու Lexus GS-ը, ինչպես նաև Mazda CX-5, Toyota Rav-4 և Infiniti QX50 ամենագնացները: Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ գերմանական արտադրության մեքենաները նույնպես գտնվում են ռիսկային խմբում: Դրանց թվում են Mercedes G-Wagen-ն ու BMW X6-ը: Թոփ 10-նյակին հաջորդում են Land Rover Discovery-ն, Land Rover Freelander-ը, Range Rover-ը, Kia Rio-ն և Hyundai Solaris-ը: [img]/ups/images/0138450001478885066268163.jpg[/img]

Նմանատիպ նյութեր