Հայտնի է առավել առևանգվող ավտոմեքենան` Մոսկվայում
Ըստ Ռուսաստանի ապահովագրական ընկերությունների կողմից կազմված ավանդական վարկանիշային աղյուսակի, առավել հաճախ առևանգվող ավտոմեքենան Մոսկվայում ճանաչվել է Honda Pilot ամենագնացը:
Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանում առևանգել են ապահովագրած 396 ավտոմեքենա, ընդ որում 280-ը` Մոսկվայում: Ապահովագրական ընկերությունները նշում են, որ «ավտոգողեր»-ը փոխել են իրենց նախասիրությունները: Այսպես, առավել առևանգվող մեքենաների շարքում են հիմնականում Mazda , Mitsubishi մակնիշի ամենագնացները, ինչպես նաև Range Rover-ը, Infinity FX-ը և BMW X5-ը: