Հայտնի են այս տարվա Google որոնողական համակարգում ամենահաճախ որոնվող ավտոմեքենաները
Ամերիկյան Google կորպորացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են որոնողական համակարգում 2016թ.-ին ամենահաճախ որոնվող ավտոմեքենաների բրենդները:
Այսպես, առաջին հորիզոնականում է ճապոնական Honda բրենդը: Առաջին տեղն հայտնվելու հնարավորութունը տվել են ԱՄՆ բնակիչները, ովքեր առավել հաճախ են Google-ով որոնել Honda-ի Civic, CR-V և Pilot մոդելները:
Նշենք, որ նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում Honda-ն 3-րդ տեղում էր՝ զիջելով Chevrolet-ին:
2-րդ հորիզոնականում է Mercedes-Benz-ը: Համացանցի օգտատերերը հաճախ են որոնել C-Class և E-Class մոդելները, ինչպես նաև Maybach-ը:
3-րդ հորիզոնականում է Tesla բրենդը՝ Model 3 էլեկտրամեքենայի շնորհիվ:
4-րդ և 5-րդ տեղերում են Lamborghini-ն և Volvo բրենդները: