211652_close_icon
views-count12169 դիտում article-date 09:20 11-11-2016

Սեյրան Օհանյանի անունը շոշափվել է Նորք-Մարաշի հանցախմբի գործում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից։ Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգևորականին, թե ով է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը։ Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա։ Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո։ Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով թե վատ է զգում, ապա նահանջել է՝ ասելով ոչ։ Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը։ Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր