211652_close_icon
views-count4528 դիտում article-date 10:06 03-06-2016

Նորք Մարաշի հանցախմբի անդամ Վաղինակ Ստեփանյանը խոստովանել է, որ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքը» ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամ, ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանից տեղեկացավ, որ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացվեց։ Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ, սակայն, անփոփոխ թողեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարինե Ֆարմանյանը նաև իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու գրավի կիրառման միջնորդություն է ներկայացրել։ Վաղինակ Ստեփանյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ հայտնաբերված զենքերի վրա իր մատնահետքերն են, բայց նաև ասել է, որ այդ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբի ազատագրման համար։ Ի դեպ, ենթադրվում է, որ «Հայոց Վահան» կազմակերպության անդամներից մեկը գաղտնի կապ է ունեցել ԱԱԾ-ի հետ, մանրամասնորեն տեղյակ պահել խմբի ամեն քայլի մասին։ Պատահական չէ, որ ԱԱԾ-ն հանցավոր խմբին վնասազերծելուց անմիջապես հետո հայտնաբերեց մի շարք տեսանյութեր, ձեռագիր քարտեզներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր