211652_close_icon
views-count3556 դիտում article-date 18:03 10-11-2016

Եվրո-2017. Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Շվեյցարիային

Այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը: Քիչ առաջ «Բանանց» մարզադաշտում ավարտվեց մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Շվեյցարիայի և Հայաստանի մինչև 19 տարեկան հավաքականների միջև: Շվեյցարիայի Մ-19 հավաքականը հաղթեց 4:0 հաշվով: Խաղային օրվա երկրորդ հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հունգարիայի և Իտալիայի Մ-19 հավաքականների միջև: Սկիզբը` ժամը 18:00-ին: 1-0` Դոմինիկ Շմիդ, 15 2-0` Միրո Մուհեյմ, 25 3-0` Տոնի Դոմգյոնի, 58 4-0` Դիլան Քելա, 70 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Նիկոլաս Մելիքյան 2. Էդգար Գրիգորյան 3. Հայկ Սարգսյան 4. Հովհաննես Նազարյան 5. Էմիլ Ղուկասյան 6. Էրիկ Վարդանյան (15. Էդգար Մովսիսյան, 81) 7. Հայկ Գալստյան 8. Արթուր Նադիրյան 9. Էրիկ Պետրոսյան 10. Հրաչիկ Գևորգյան (18. Վահան Բիչախչյան, 46) 11. Հովհաննես Հարությունյան (17.Դավիթ Բաղդասարյան, 79) Պահեստայիններ՝ 1. Մարկ Գրիգորյան 13. Պետրոս Տեր-Պետրոսյան 14. Իշխան Մանուկյան 16. Ալբերտ Մնացականյան Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան Շվեյցարիայի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Ֆիլիպ Կյոն 4. Էրայ Ջումարտ 5. Սեդրիկ Ցեսիգեր 8. Նեդիմ Բայրամի (14. Մաթս Համերիխ, 80), 9. Ժերեմի Գիյմենո (15. Դիլան Քելա, 67) 10. Դոմինիկ Շմիդ 11. Միրո Մուհեյմ (Ադլեր դա Սիլվա, 59) 16. Տոնի Դոմգյոնի 17. Տոնի Ռյուգ Պահեստայիններ` 1. Ժոան Կաստանեյրա, 2. Ջանի Անտոնիացի, 3.Լեո Սեյդու, 7. Էդմոն Ռամադանի Գլխավոր մարզիչ` Գերարդ Կաստելա

Նմանատիպ նյութեր