211652_close_icon
views-count3396 դիտում article-date 15:40 10-11-2016

Իր ինքնակենսագրականում Նիկոլա Տեսլան գրել է, որ ոգեշնչման պահերին ինքը մանրամասն տեսել է փորձեր․ հետաքրքիր փաստեր

Նիկոլա Տեսլան շատ էր կարդում և շատ լավ հիշում էր իր կարդացած գրքերը տեսողական բացառիկ հիշողության շնորհիվ։ Նա պոլիգլոտ էր. գիտեր սերբերեն, խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն և լատիներեն։ Իր ինքնակենսագրականում Տեսլան գրել է, որ ոգեշնչման պահերին ինքը մանրամասն տեսել է փորձեր։ Վաղ տարիքում Տեսլան հաճախ է հիվանդացել. լինելով հիվանդ՝ նա զգացել է լույսի կուրացուցիչ առկայծումներ, որոնք ուղեկցվել են տեսիլներով։ Այդ տեսիլքները կապված էին լինում բառով կամ գաղափարով, որ կարող էր կրկնվել։ Դրանք եղել են այն խնդիրների լուծումները, որոնց առնչվել է գյուտարարը հետագայում։ Լսելով որևէ բանի մասին՝ նա կարողանում էր ճշգրտորեն պատկերացնել դա իրական մանրամասներով։ Նա ձեռքով չէր կարողանում լավ պատկերել նկար, բայց դա լավագույնս պատկերացնում էր ուղեղում հիշողությամբ։ Սկսած մանկությունից՝ Տեսլան հիշում էր այդ տեսիլները։ Նիկոլա Տեսլան հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։ Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձևավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի և էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։ Տեսլայի ժամանակակից կենսագիրները նրան համարում են «20-րդ դարը ստեղծած մարդ» և «ժամանակակից էլեկտրականության «սուրբ պաշտպան»»։ ‌ ԱՄՆ-ում Տեսլան իր հռչակով կարող էր մրցել ցանկացած գյուտարարի կամ պատմաբանի հետ։ Տեսլայի անունով է կոչվել մագնիսական հոսքի խտության (մագնիսական ինդուկցիայի) միավորը։ Պարգևատրվել է Է. Կրեսսոնի, Ջ. Սքոթթի, Թ. Էդիսոնի շքանշաններով։ ‌

Նմանատիպ նյութեր