Գինեսի ռեկորդների առաջին գիրքը լույս է տեսել 1955 թվականին․ հետաքրքիր փաստեր
Գիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։
198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955, օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։
1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։
Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956 թ.-ին։
Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։