211652_close_icon
views-count99694 դիտում article-date 12:04 08-11-2016

Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. 3 ճիվաղներ մահակներով ծեծի են ենթարկել Արմավիրի նախկին հարկայինի պետին, իսկ հրազենի գործադրմամբ էլ հափշտակել գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք Եղվարդ քաղաքի Արարատյան 2 հասցեի տուն են ներխուժել, որից հետո տանտիրոջ՝ 42-ամյա Արա Ստեփանյանի, կնոջ, 3 անչափահաս երեխաների և մոր նկատմամբ բռնություն են կիրառել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Ա. Ստեփանյանին, այնուհետև հրազենի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, որից հետո իրենց ավարը ստանալով՝ դիմել են փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարո Մանուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգ Խալաթյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և այն բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ստեփանյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկվճարումների բաժնում, իսկ Եղվարդ քաղաքում ունի սեփական՝ «Պանդա» անունով սուպերմարկետներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր