211652_close_icon
views-count4226 դիտում article-date 17:27 07-11-2016

Առաջին պտուղները. Հայաստանի Մ-17 հավաքականը՝ էլիտ-ռաունդում

Մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը, հաջողությամբ[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/06/100484/] հաղթահարելով [/url]Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլը, դուրս եկավ էլիտ-ռաունդ: Էլիտ-ռաունդի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: Մեր հավաքականի այս հաջողությունը կարելի է համարել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ստրատեգիական ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ ընդամենը 2 տարի առաջ մեկնարկած UEFA Youth Elite Player Development (ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի առաջին արդյունքներից մեկը: 2014 թվականի օգոստոսի 8-ին UEFA Youth Elite Player Development (ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեցին սելեկցիոն աշխատանքները, որոնց ընթացքում «Բանանց», «Փյունիկ», «Միկա», «Արարատ» ակումբների, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի 2000 և 2001 թթ. ծնված շուրջ 150 երեխաներ, բաժանվելով թիմերի, անցկացրեցին երկօրյա մինի-մրցաշար: Արդյունքում ընտրվեցին 2000 և 2001 թթ. ծնված 20-ական երեխա, որոնք էլ կազմավորեցին Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների ազգային հավաքականները: Այս երեխաներն ապրում, սնվում, մարզվում և դպրոց էին հաճախում միասին՝ գտնվելով մարզիչների և հրահանգիչների մշտական հսկողության ներքո: Ընդամենը 2 տարի անց հենց 2014 թ. ձևավորված Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները կազմեցին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզը, որը կարողացավ նվաճել էլիտ-ռաունդի ուղեգիր: Էլիտ ռաունդ անցած Մ-17 տարեկանների հավաքականն այսօր կժամանի Երևան, 0:55-ին՝ Կիև-Երևան չվերթով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր