211652_close_icon
views-count38216 դիտում article-date 20:19 25-12-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ВАЗ 21099-ն ու Volvo-ն. վերջինն էլ բախվել է կանգառի բետոնե սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհից դեպի Ծաղկահովիտ տանող խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած Volvo մակնիշի 02 TV 707 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Թարզյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 33 DՍ 761 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volvo-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել միջհամայնքային ճանապարհին գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառի բետոնե սյանը: Վթարից ժամեր անց Volvo-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովիկ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր