211652_close_icon
views-count5511 դիտում article-date 22:19 10-11-2016

Բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը շնորհավորայկան ուղերձ է հղել՝ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Ուրախությամբ պետք է փաստենք, որ երիտասարդությունն այսօր մեր երկրի բոլոր ոլորտներում կարևոր և անգնահատելի դերակատարում ունի։ Դուք, գտնվելով մի շարք կարևոր գործընթացների կիզակետում, մեր ապագան ենք, վաղվա օրվա երաշխիքը, ինչպես նաև բոլոր ժամանակների այն հիմքը, որն ապահովում է յուրաքանչյուր երկրի բնականոն առաջընթացն ու բարեկեցությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի երիտասարդներդն իրենց գաղափարներով, ծրագրերով ու նախաձեռնություններով քայլում են ժամանակին համընթաց, լիարժեքորեն դառնալով մեր ապագայի կերտման անմիջական մասնակիցը։ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը կերտում է առողջ ապագա, առողջ հայրենիք, հետևաբար այդ առողջությունը ապահովելու համար երիտասարդներն էլ պետք է առաջին հերթին լինեն առողջ։ Հավատով ու հույսով լցված դեպի մեր երկիրը՝ թող շարունակաբար ավելացող գիտելիքները, ինչպես նաև նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը լինեն հաջողության հասնելու, մրցունակ լինելու և մարտահրավերներ հաղթահարելու հիմնական երախիքները։ Մաղթում ենք մեր երիտասարդներին բոլոր նպատակների իրականացում, ամուր կամքը, նորանոր ուսումնական և անձնական հաջողություններ: [b]ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյան[/b]

Նմանատիպ նյութեր