1478 դիտում
21:35 03-11-2016
Երևանի ավագանու որոշման նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քննարկվել է «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի», ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու վերբերյալ հարցը:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերը և առանձնացրել հիմնական շեշտադրումները:
«2017 թվականին, ըստ էության, եզրափակվում է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, ինչից ելնելով շեշտադրվել են այն ծրագրերը, որոնք հնարավորություն կտան 2014-2017 թվականների ծրագիրը համարելու կատարված: Պահպանելով վարչական շրջանների զարգացման համաչափության սկզբունքը՝ հիմնական շեշտադրումները կկատարվեն շրջանցիկ ճանապարհների կառուցման, բնակելի ֆոնդի պահպանման, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և էներգախնայողության, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման ու մի շարք այլ ուղղություններով», - ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները հանդես են եկել նախագծերի իրենց մոտեցումներով ու առաջարկներով: Օրակարգում ներառված 3 նախագծերը խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ կներկայացվեն հանրային քննարկման:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
765 դիտում
13:04 05-11-2014
Երևանի ավագանու որոշման որոշ նախագծեր կներկայացվեն հանրային քննարկման
Այս բաժնից
661 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
652 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար