765 դիտում
13:04 05-11-2014
Երևանի ավագանու որոշման որոշ նախագծեր կներկայացվեն հանրային քննարկման
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քննարկվել է Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի», ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու հարցը:
Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները հանդես են եկել նախագծերի ներկայացման ձևաչափի վերաբերյալ իրենց մոտեցումներով ու առաջարկներով:
Այնուհետ խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են օրակարգում ներառված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու որոշումը:
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
21:35 03-11-2016
Երևանի ավագանու որոշման նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման
1189 դիտում
17:38 12-10-2022
ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել ՀՀ կառավարության երկու որոշման նախագծեր
Այս բաժնից
547 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
757 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի