Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող «բունտը» նոր երանգներ է ստանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական Վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ և հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն, երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկը ցուցակում չի եղել։
Վերջիններս էլ պատրաստվում են արհատերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավական վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։ Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի և «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]