Հիլարի Քլինթոնը հրավառություն է պատվիրել նոյեմբերի 8-ին, ընտրություններից հետո. New York Post
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրավառություն է պատվիրել Նյու Յորքում, նոյեմբերի 8-ին ընտրությունների օրը: Այդ մասին հայտնի է դարձել [url=http://nypost.com/2016/10/31/hillary-planning-election-night-fireworks-show-on-hudson-river/]New York Post[/url]-ին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններին և հրշեջ ծառայությանը հրահանգ է տրվել պատրաստվել շոուի անվտանգությունն ապահովելու աշխատանքներին: Լրատվամիջոցի աղբյուրները նաև հայտնում են, որ հրավառությունը սկսվելու է 21:30-ից հետո՝ այդ նահանգում քվեարկության ավարտից կես ժամ անց:
Ինչպես գրում է թերթը, ոստիկանության որոշ աշխատակիցներ դժգոհություն են հայտնել քաղաքական գործչի այդ նախաձեռնության վերաբերյալ: