211652_close_icon
views-count10067 դիտում article-date 21:57 31-10-2016

Ալան Շիրեր. Մոուրինյոն Մխիթարյանի հարցում ինչ-որ բան է թաքցնում

Անգլիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին լեգենդար հարձակվող Ալան Շիրերը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյոն ինչ որ բան թաքցնում է: Մխիթարյանը նրան պարզապես հարկավոր չէ, նա չի տեղավորվում նրա խաղային մարտավարության և կադրային նշանակումների մեջ: Չեմ հասկանում, թե Մոուրինյոն ինչու է ընդհանրապես ձեռք բերել Մխիթարյանին, երբ ակնհայտ է, որ այդ տրանսֆերը նա է պնդել: Նման մակարդակի ու ամբիցիաների ֆուտբոլիստը չպետք է նստի պահեստայինների նստարանին, հատկապես` «Բերնլիի» հետ խաղում: Բացառված չէ, որ Մխիթարյանը կխնդրի իրեն տրանսֆերի հանել: Դեռ թարմ են Կագավայի և Դի Մարիայի օրինակները, սակայն նրանք գոնե խաղադաշտ էին մտնում», ասել է Շիրերը:

Նմանատիպ նյութեր