211652_close_icon
views-count2883 դիտում article-date 20:04 07-06-2017

Վերջին մեկ ամսում աճել են կաղամբի, կարտոֆիլի, խոզի և ոչխարի մսի գները. ԱՎԾ

2017թ. 5 ամիսներին 2016 թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.1 տոկոս գնաճ, իսկ 2017 թ. մայիսին 2016-ի մայիսի համեմատ Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: «2017 թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվեց շատ մեծ՝ 2.6 տոկոս գնաճ: Փետրվար և մարտ ամիսներին արձանագրվել է գնանկում համապատասխանաբար 0.9 և 0.3 տոկոսով, ապրիլ ամսին եղել է 1 տոկոս գնաճ, իսկ մայիսին՝ մի քիչ գնանկում՝ 0.2 տոկոս»,- ասաց Մարտիրոսյանը: Խորհրդականը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին 5 ամիսներին պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.9 տոկոս: 12 ամսվա պարբերականությամբ էական փոփոխություններ են արձանագրվել բենզին-դիզվառելիքային շուկայում: Մասնավորապես, բենզինի գներն աճել են 10.4 տոկոսով, իսկ դիզվառելիքինը՝ 9.4 տոկոսով: Ազգային վիճակագրության գների և միջազգային համադրումների բաժնի պետ Մարիամ Երիցյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսում աճել են կաղամբի, կարտոֆիլի, խոզի և ոչխարի մսի գները: Իսկ միրգ-բանջարեղենի շուկայում արձանագրվել է օրինաչափ գնանկում:

Նմանատիպ նյութեր