8149 դիտում
16:25 29-10-2016
Ռուբեն Հայրապետյան. Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել Մովսիսյանին և Արզումանյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2016/10/29/Hayrapetyan-Petrosyan/748558]Armsport.am[/url]-ը:
Խոսելով առաջիկայում Հայաստանի հավաքականը գլխավորող Արթուր Պետրոսյանի մասին՝ Հայրապետյանը նշել է մանրամասները.
«Ես նշանակում եմ մարզիչ, ինքն ընտրում է օգնականներին և ձևավորում է երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը: Պետրոսյանը մարզչական մեծ փորձ է ձեռք բերել: Գտնում եմ, որ ժամանակն է:
Մարզչի հետ կքնվելու է 2 տարվա պայմանագիր: Ես առաջարկել եմ 4 տարվա պայմանագիր, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ եթե ստացվի, կերկարաձգենք:
Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց: Նրանք չեն կարող լինել ազգային հավաքականում:
Հավաքականի մարզիչ ոչ ոք չի ցանկանում աշխատել. Վարդան Մինասյանը չի ուզում հավաքականի անուն լսել:
Երբ ՀՖՖ-ն օտարեկրացի նախագահ կգլխավորի, կունենաք օտարերկրացի գլխավոր մարզիչ: Ցանկություն չունեմ այլազգի մարզիչ բերել: Նրանք միայն վնաս են տալիս», նշել է Ռուբեն Հայրապետյանը:
Նմանատիպ նյութեր
14396 դիտում
08:50 11-10-2016
Վարուժան Սուքիասյան. Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրա Մովսիսյանին
6507 դիտում
14:00 11-05-2018
Յուրա Մովսիսյանին նորից հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական
14499 դիտում
00:28 01-06-2017
Ռուբեն Հայրապետյան. Հրաչյա Ռոստոմյանը ո՞վ է, չեմ ճանաչում նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2878 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3409 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3208 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»