Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը գնդակոծման է ենթարկվել
Դամասկոսում գնդակոծման է ենթարկվել Ռոսաստանի դեսպանատունը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ Սիրիայում ՌԴ դեսպանության կառույցների ուղղությամբ ահաբեկիչների կողմից 2 ականանետային արկ է արձակվել:
Արկերից մեկը պայթել է դեսպանության գրասենյակային շենքի մուտքի մոտ, մյուսը` ցանկապատից այն կողմ:
Միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել: