9979 դիտում
10:57 28-10-2016
Նոր տեղեկություններ` Վարդան Այվազյանի ունեցվածքի մասին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»–ն իր աղբյուրներից հավաքել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր–օլիգարխ Վարդան Այվազյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ։ Կարմիր դիպլոմով գռուզչիկ աշխատած «հաջողակի» ունեցվածքի ցանկն այս պահին հետևյալ տեսքն ունի.
1. Վայոց ձորի Ազատեկ համայնքի ոսկու հանքավայրը.
2. «Վայքգոլդ» ընկերության հիման վրա ձևակերպված Լոռու մարզի Բազում համայնքի երկաթի հանքավայրը,
3. Սյունիքի մարզի Կամաքար համայնքի երկաթի հանքավայրը,
4. Հրազդանի տարածաշրջանի երկաթի հանքավայրը,
5. Ստեփանակերտում՝ հաշվապահական ծառայություններ մատուցող «Յունիքոմ» ընկերությունը,
6. Գազալցակայան Չարենցավանում,
7. Չարենցավանի՝ մետաղների ձուլվածքների արտադրությամբ զբաղվող գործարանը,
8. Վարդան Այվազյանը հաջողացրել է Վրաստանի բնապահպանության նախկին նախարարի հետ համատեղ սեփականաշնորհել Ախալցխայի լիճը և հիմնել «Ապաթխուրի» հանգստյան գոտին,
9. Վրաստանում ամենախոշոր ձկնաբուծական կենտրոնը պատկանում է Այվազյանին
10. Բացի այս, Այվազյանը տասնյակից ավելի ընկերություններում ունի պատկառելի բաժնեմասեր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»