«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Մխիթարյանին
Տուրինի «Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Talksport.com-ը:
«Ծեր սինյորան» մտադիր է պաշտոնական հարցում է ուղարկել անգլիական ակումբին` հայ ֆուտբոլիստի արժեքի վերաբերյալ:
Նշենք, որ Մխիթարյանին առայժմ չի հաջողվում ամրապնդվել նոր թիմում: Այս մրցաշրջանում նա «Յունայթեդի» կազմում մասնակցել է ընդամենը 5 հանդիպմանը, ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 104 րոպե: