211652_close_icon
views-count3770 դիտում article-date 19:07 26-10-2016

Մոսկվայում «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ

Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ՝ «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵԱՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները: Այսօր միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան: «Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում կազմակերպվում են նաև կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ:

Նմանատիպ նյութեր