Մալթայում կործանվել է Եվրամիության ներկայացուցիչների տեղափոխող փոքր ինքնաթիռ. կան զոհեր. տեսանյութ
Փոքր շարժիչով ինքանթիռ է կործանվել Մալթայի տարածքում, որը, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխելիս է եղել Եվրամիության ներկայացուցիչների։ Այդ մասին հայտնում է Times of Malta-ն։
Թերթը, հղում անելով Լուկա քաղաքի օդանավակայանի իր աղբուրին, գրում է, որ զոհված ուղևորներն աշխատում էին ԵՄ-ի սահմանների պաշտպանության համար ստեղծված Frontex գործակալությունում։
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել՝ չհասնելով թռիչքուղուն, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այն ուղևորվում էր Լյուքսեմբուրգից դեպի Լիբիայի Միսուրատա քաղաք։
Փրկարարները որոնում են ողջ մնացածներին։